Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Deutsche Welle-ն խոսել է Հայաստանից ուղեղների արտահոսքի մասին

Deutsche Welle-ն խոսել է Հայաստանից ուղեղների արտահոսքի մասին
30.11.2016 | 19:44

Ամառային Երևանի փողոցները լի են մարդկանցով, մեքենաների հոսքի արդյունքում խցանումներ են, բայց երբեք ոչ ոք չի գուշակի, թե ինչ խնդրի է բախվել Հայաստանը՝ ասված է հետխորհրդային երկրների ուղեղների արտահոսքի մասին գերմանական «Deutsche Welle»-ի ռեպորտաժում: Հայաստանի բնակչությունը շարունակաբար նվազում է:

Հեռանում են նրանք, ում կարիքը Հայաստանն առանձնապես ունի՝ կրթված երիտասարդները: Նրանցից մեկն էլ ռեպորտաժի 26-ամյա հերոսուհի Անահիտն է, որը պատրաստվում է Լեհաստան մեկնել՝ մի նախագծի շուրջ աշխատելու: «Ես սիրում եմ իմ երկիրը, բայց մի շարք խնդիրներ կան, որոնց պատճառով չեմ ուզում մնալ»,- ասել է նա: Հետազոտական կենտրոնում աշխատող Անահիտի խոսքով՝ Հայաստանում իսկապես դժվար է կարիերայում որոշակի նպատակների հասնել:

«Ընկերներս հեռացել են. կեսը՝ Ռուսաստան, մյուս կեսը՝ տարբեր երկրներ: Այստեղ բավական միայնակ եմ զգում»,- նշել է նա: Ռեպորտաժի հեղինակներն ընդգծել են, որ վերջին տարիներին արտագաղթի ալիք է նկատվում, և երկիրը լքող հայերի թիվը շարունակում է աճել:

Դիտվել է՝ 1291

Մեկնաբանություններ